
Երկարատև հիվանդությունից հետո երեկ մահացել է նկարիչ Սամվել Պետրոսյանը, ով ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հայրն է ու գրող, նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի եղբայրը:
Սամվել Պետրոսյանը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենն էր մինչ 2007 թվականը: Այդ պաշտոնում նրան փոխարինեց Ալվարդ Պետրոսյանի և դերասան Լորենց Առուշանյանի միակ զավակ` գեղանկարիչ Նարեկ Առուշանյանը, ով վերջերս մահացավ 39 տարեկան հասակում: