Ինչո՞ւ է վերադարձել Սամվել Բաբայանը. hayeli.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

hayeli.am-ի ունեցած տեղեկություններով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերադարձել է և այժմ ԼՂՀ-ում է գտնվում:

Ինչպես հայտնի է՝ Սամվել Բաբայանը ժամանակին լուրջ խնդիրներ ուներ ԼՂՀ  իշխանություններրի հետ և անգամ  մի քանի տարով հայտնվեց  բանտում:

Նա դատապարտվել էր 2000 թվականին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Թեեւ Բաբայանը իրեն մեղավոր չէր ճանաչել, դատարանը նրան դատապարտել էր 14 տարվա ազատազրկման:  Այնուհետև 2004 թվայանին  նա ազատ  արձակվեց ու տեղափոխվեց Երևան: Սակայն այստեղ ֆինանսական լուրջ խնդիրների բախվելուց հետո նրա գնվելու վայրը տեւական ժամանակ  անհայտ էր:

Այժմ Սամվել Բաբայանի հայտնվելը բավական ուշագրավ է: Մեր տեղեկություններով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի վերադարձը կապված է Արցախում սպասվող առաջիկա ընտրությունների հետ: Տեղեկություններ կան, որ Արկադի Ղուկասյանը նորից կարող է դառնալ ԼՂՀ  նախագահ, ինչին, ի դեպ, ըստ որոշ  լուրերի դեմ են նաև ԼՂՀ այսօրվա իշխանությունները:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս