
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը սկսել է նորից զինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի` ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ եւ ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարեւորվել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: