«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու օր առաջ Մոսկվայում ստորագրել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ Երեւանում պետք է բացվի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետության շահը ստորադասվում իշխանությունների ստրկական պահվածքի պատճառով: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը աշխարհի բուհերի վարկանիշային ցանկում զբաղեցնում է 196-րդ տեղը: Այսինքն՝ Հայաստանում գործող ԲՈՒՀ-երին կավելանա եւս մեկը, որը կրթության առկա որակին հաստատ ոչինչ չի ավելացնի, իսկ թե ինչ վնասներ կհասցնի, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ՀՀ պաշտոնյաների երեխաները շարունակում են սովորել եվրոպական կամ ամերիկյան ԲՈՒՀ-երում: Մի հարցնող լինի՝ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ եք բացում, որ ի՞նչ անեք»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: