
Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում գրություն է ստացվել, որ “Հայանտառ”-ի Լալվարի անտառահատվածից ապօրինի հատել են 5 ուռենի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ռուբեն Բ.-ն: Փայտանյութն առգրավված է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: