«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Գյումրիում նոր պրոցեսներ են հասունանում Ավետիսյանների ընտանիքի սպանության շուրջ: Երեկ սպանված ընտանիքի մի քանի հարազատներ լրագրողների ուղեկցությամբ մուտք են գործել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ և պահանջել, որ նա Շիրակի մարզ հրավիրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. վերջինս էլ պարզաբանումներ տա սպանդի նախաքննության ընթացքի և Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացքի մասին:
Ավետիսյանների հարազատները, մի քանի ժամ դատախազի աշխատասենյակում մնալով, իրենց հարցերի պատասխանները չեն ստացել ու դատախազության շենքը լքելով ասել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մինչե հինգշաբթի ժամանակ են տալիս իրենց հարցերին պատասխանելու համար: Իսկ եթե այդ պատասխանները չհնչեն, դիմելու են կտրուկ գործողությունների»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։