Սամվել Նիկոյանի որդին նոր պաշտոն կստանա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին: Ըստ հավաստի տեղեկությունների` արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին: Այլ պաշտոնյաների հարցում Գաբրիելյանը դեռևս չի կողմնորոշվել, հիմնական խնդիրը ցածր աշխատավարձերն են, որոնք քիչ են ձգում լավ կրթություն ստացած կադրերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս