Armenian text to speach

Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ է վերցնելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց թիվ 26 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) մանդատից հրաժարվելու մասին: Վերջինս 15 օր ժամանակ ունի, որի ընթացքում կարող է գրավոր դիմումով ետ վերցնել իր` մանդատից հրաժարվելու մասին դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը հենց այդպես էլ վարվելու է: Ուղղակի նա դա կանի հնարավորինս ժամանակ ձգելով, որպեսզի ներքաղաքական կյանքի վերջին թոհուբոհը փոքր-ինչ հանդարտվի եւ մնա անցյալում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս