«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին հանրապետական տիկնանց համար տոն էր, նրանք պետք է հանդիպեին կուսակցության ղեկավար այրերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տոնը կրկնապատկվել է, երբ նրանց է հյուրընկալվել մեկ այլ ծպտյալ հանրապետական` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինիս հյուրընկալությունն առաջին հայացքից հարցականների տեղիք է տալիս, բայց այն գովազդային արշավը, որը վերջին ամիսներին սկսվել է Օհանյանի շուրջ՝ նախագահական ընտրություններին ուղղված, հուշում է հանդիպման մոտիվացիան: Թերեւս ոմանց թվում է, թե Հանրապետական կուսակցության կանայք են այն մատյան գունդը, որի ջանքերով պետք է պաշտոնին բազմի հաջորդ նախագահացուն: Եվ քանի որ հավաքի առիթը ՀՀԿ կանանց խորհրդի աշխատանքների ամենամյա ամփոփումն էր եղել, եւ կուսղեկավարությանը պետք է զեկուցվեր կատարված աշխատանքների մասին, առավել եւս այս նեղ կուսակցական առիթի մեջ ոչ մի ձեւով չէր տեղավորվում ապաքաղաքական ուժային կառույցի պատասխանատուի մասնակցությունը: Ինչու է հենց նա հրավիրվել կառավարությունից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: