«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Ընդդիմությանը չհաջողվեց (համենայնդեպս ՝ այս փուլում) իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական և ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես և նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին և երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ՝ դա կողքից նույնիսկ փոքր-ինչ զվարճալի կթվա:
Բոլոր թիմերում, սակայն, կան հրաշալի, պարկեշտ, համակրելի մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է շարունակեն զբաղվել քաղաքականությամբ՝ հո չե՞նք կարող այդ նպատակով այլմոլորակայիններին հրավիրել: Նրանք, ովքեր հեռանում են, չպիտի ստվեր գցեն մնացողների վրա և մարդկանց մեջ կասկածներ սերմանեն, թե ովքեր էին անկեղծ գաղափարական մարտիկները, իսկ ովքեր՝ խառնակիչ-պառակտիչները, որոնք «բոլորովին այլ» նպատակներ էին հետապնդում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։