Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն հայտարարել է, որ մոտ է կարիերան ավարտելուն:
«Մոտենում է կարիերաս ավարտելու ժամանակը: Մենք կհայտարարենք այդ մասին: Ինչ վերաբերում է Մեյվեզերի հետ մենամարտին, ապա այն կկայանա հպարտությանս դեմ գնալու շնորհիվ: Եթե մենամարտի համար ստանայինք հավասար հոնորար, ապա այն չէր կայանա»,- նշել է Պակյաոն: