
Ադրբեջանի կենտրոնական բանկը փակել է 6 բանկի 10 փոխանակման կետեր առք ու վաճառքի ժամանակ արտարժույթի փոխարժեքի որոշման պահանջներին չհետևելու համար: Այս մասին ասվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի` այսօր տարածած հայտարարության մեջ:
Հավելենք, որ շարունակվում է ադրբեջանական մանաթի արժեզրկումը: Այսօր ևս ամերիկյան դոլարի փոխարժեքը ադրբեջանական մանաթի նկատմամբ աճ է գրանցել՝ հասնելով 1,0501 մանաթի: