Իմ հերթն է գրավելու «Յուվենտուս»-ի դարպասը. Օբամեյանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղի մասին և հայտարարել, թե  վստահ է, որ կդառնա գոլի հեղինակ:

«Հաճելի է վերադառնալ Իտալիա: «Յուվենտուս»-ի մարզադաշտում նախկինում չեմ եղել: Եղբայրս ասաց, որ գրավել է «Յուվենտուսի» դարպասը: Այժմ իմ հերթն է: «Միլան»-ի պատանեկան թիմում խաղալու տարիներին շատ բան եմ սովորել և ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ արժեք ունեմ իրականում»,- նշել է Օբամեյանգը:

«Յուվենտուս» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:45-ին:




Լրահոս