
«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերթական անգամ հերքել է խոսակցություններն այն մասին, թե ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին ղեկավարությունից պահանջել է հեռացնել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:
Իսպանական լրատվամիջոցները ոչ մեկ անգամ էին գրել, որ արգենտինացի ֆուտբոլիստը կոնֆլիկտներ ունի մարզչի հետ: Տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Մեսսին մինչ այժմ չի շփվում գլխավոր մարզչի հետ:
«Մեսսին ինձնից երբեք չի խնդրել Լուիս Էնրիկեի «գլուխը»: Նա այդ պահանջով երբեք չի դիմել նաև ակումբի ղեկավարությունից որևէ մեկին», – նշել է Բարտոմեուն: