«Համբուրգ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համբուրգ»-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը մրցաշրջանի ավարտին ամենայն հավանականությամբ կհեռանա գերմանական ակումբից:

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբի գլխավոր մարզիչը հույսեր չի կապում հոլանդացի ֆուտբոլիստի հետ: Օրեր առաջ 32-ամյա ֆուտբոլիստն էլ հայտարարել է, որ իր լավագույն խաղը չի ցուցադրում: Այնուամենայնիվ, նա հանդիսանում է թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և տարեկան ստանում է 3,5 մլն եվրո աշխատավարձ:

Ընթացիկ մրցաշրջանում վան դեր Վարտը մասնակցել է Գերմանիայի առաջնության 15 խաղի և դարձել չորս գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս