
Քիչ առաջ Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում Մոսկովյան փողոցից թեքվող անկանոն շարժումներով ու բարձր արագությամբ սլացող «Տոյոտա-Պրադո» մակնիշի ջիպը ճզմեց և գետնին տապալեց այդ պահին մայթեզրին կայանած «Ֆորդ» մակնիշի բեռնախցիկից տարրաներ դատարկող քաղաքացուն:
Թե ինչն էր «Պրադո»-ի վարորդի խելակորույս և անհասկանալի սլացքի պատճառը, անհայտ է: Դեպքից հետո նա արագ վերցրեց պետհամարանիշը ու մեքենան տեղում թողնելով` հեռացավ:
Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ հավաքված քաղաքացիներն առաջին իսկ տաքսիով վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց: