
Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի ժամանակակից արվեստի սրահում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա “Հայերն ու գիրքը” թեմայով գիտաժողով: Կազմակերպիչներն են Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայկական հետազոտությունների ամբիոնը, Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը, Հայկական մշակութային հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան, Բոստոնի եւ Թաֆթսի համալսարանների հայկական ծրագրերը, հաղորդում է “The Armenian Mirror-Spectator”-ը: Գիտաժողովն անցկացվում է “Հայերը եւ գիրքը” մշտական ցուցահանդեսի հետ համատեղ: Ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Հարվարդի համալսարանի Լամոնտի անվան գրադարանում ապրիլին, իսկ հետո տեղափոխվել Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի ցուցասրահ: