Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվա-կանի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
2. Հովհաննես ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. Փետրվարի 24
Երևան, ՆՀ- 218 -Ա