
Սերբիայի արեւմտյան մասում ավտոմրցարշավի ընթացքում սպորտային ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի արդյունքում զոհվել է 2 մարդ, եւս 2 մարդ ստացել են ծանր վնասվածքներ: Միջադեպը տեղի է ունեցել Տարա լեռնային շրջանում, որտեղ անցկացվում էր “Տարա 2012” ավտոմրցարշավը, որին մասնակցում էին 50 ավտոմեքենաներ: Մրցարշավի ընթացքում բոսնիացի մարզիկ Բրանիմիր Սիմիչը կորցրել է կառավարումը եւ մխրճվել է ամբոխի մեջ: Դեպքի փաստով ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, ինչից հետո կորոշվի՝ շարունակել ավտոմրցարշավը, թե ոչ: