
Այսօր շարունակվեց ԱԺ հերթական քառօրյան: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավոր Դավիթ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Նշենք, որ երեկ էլ նա հայտարարել էր, որ Մելիք Մանուկյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել և ունի 15 օր` դիմումը հետ վերցնելու համար: Գրիգորի Մարգարյանը նույնպես ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել:
Ընդգծենք, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո ԲՀԿ խմբակցությունն ու կուսկացությունը լքելու դիմումներ էին ներկայացրել նաև Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը: Մեր տեղեկություններով` նման դիմում են ներկայացրել նաև Ռուստամ Գասպարյանն ու Մուշեղ Պետոյանը: