![](https://armlur.am/wp-content/uploads/2012/08/20//31186.jpg)
Ղազախստանի հյուսիսում խոշոր վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, 22-ը վիրավոր են: Ինչպես հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը, Բաբատայ գյուղի Ակմոլինյան շրջանում,կիրակի օրը ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային: Ավտոբուսում 31 ուղևոր է եղել: Ավտովթարի արդյունքում ավտոբուսի վարորդը և 14 ուղևորներ, այդ թվում նաև 1երեխա, տեղում մահացել են,իսկ 22 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: