
Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել հաշվիչ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, իսկ քարտուղար` «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը: Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նախորդ քառօրյայի ժամանակ հաստատվել էր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգը, որի համաձայն ՝ հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 12 անդամից, որից 6-ը կլինեն ՀՀԿ, 2-ը՝ ԲՀԿ խմբակցություններից, իսկ մնացած խմբակցությունները կունենան մեկական ներկայացուցիչ: