
Այսօր ընթանում է հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի 2-րդ օրը: Խորհրդարանի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց:
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավոր Դավիթ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Խորհրդարանում տեղի ունեցող մյուս քննարկումներին կարող եք հետևել ուղիղ եթերում.