Օգոստոսի 27-ին Ստամբուլում սկսվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականներն իրենց ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:
Տղամարդկանց թիմում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան): Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը (մարզիչև Արթուր Չիբուխչյան):