Ընդդիմությունը կաղում է 3 ոտքից: Այսօր ելույթ ունենալիս նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղելավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը թոփալ է»:
«Ընդդիմությունը ոչ թե թոփալ է, այլ մեր գործընկերն է ոտքը վնասել, իսկ ընդդիմությունը, ըստ իս, կաղում է 3 ոտքից: Ընդդիմություն չի նշանակում քննադատություն: Քննադատությունից հետո դուք պետք է քայլեր առաջարկեք՝ հարցեր լուծելու համար, իսկ դուք ասում եք՝ գնացե´ք, որ մենք գանք: Այսպես չի լինում»,-ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:
«Գործընկերներս սիրում են խոսել նաև Հայաստանի քաղաքական մեկուսացման մասին, սակայն քանի՞ մեկուսացված երկրի հետ է Եվրամիությունը համագործակցում: Խոսում եք ներդրումների ծավալի նվազման մասին, բայց դա միայն Հայաստանի՞ն է հատուկ: Չկա նման բան»,- հավելեց նա:
Նշենք, որ Այսօր Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: