Սուրեն Սիրունյանի դստեր վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը գտնվում է  ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնեցԱռողջապահության նախարար մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
“Դիանա Սիրունյանն ընդունվել է օգոստոսի 17-ին երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում, միանգամից արհեստական շնչառության սարք է միացվել եւ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Հետազոտվել է որովայնի, կրծքվանդակի եւ գլխուղեղի հատվածը: Որովայնում արտառոց որեւէ բան չի հայտնաբերվել, կրծքվանդակում հայտնաբերվել է երկկողմանի պնեւմոհեմոթորաքս եւ թոքերի ծանր սալջարդ: Կատարվել է դրենաժավորում, որը նորմալ գործում է: Դեմքը ջնջխված վիճակում է եղել, բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, գլխուղեղի ծանր սալջարդ, արյունազեղում”,- ասաց մամուլի քարտուղարը:
Նրա փոխանցմամբ` այսօր նորից համակարգչային տոմոգրաֆիա է արվել, դրական փոփոխություններ չկան, գլխուղեղում ավելացել են իշեմիկ զոնաներ:
Աղբյուրը՝NEWS .am




Լրահոս