ՀԿԵ-ն իր ուղևորների համար կազմակերպում է տուրիստական ուղևորություններ դեպի Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունը ուղևորներին առաջարկում է նոր ծառայություն և կազմակերպում է մեկօրյա և եռօրյա ուղևորություններ դեպի Վրաստան: Այժմ բոլոր ցանկացողները կարող են զբոսնել վրացական քաղաքների գեղեցիկ փողոցներով, ըմպել իսկական վրացական գինի, համտեսել խաչապուրի, այցելել Վրաստանի մշակութային և գեղատեսիլ վայրեր:

Ընկերությունը կազմակերպում է ինչպես խմբային (14-17 անձի համար), այնպես էլ ջիպ-տուրեր (4-6 անձի համար):

Տուրիստները պետք է մեկնեն Երևանից Թբիլիսի «ՀԿԵ» ՓԲԸ-ի միջազգային գնացքով ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին, վերադառնան ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Ուղևորությունն Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ անցնում է գնացքների հարմարավետ կուպեներում՝ անվճար Wi Fi կապով:

Զբոսաշրջիկները կայցելեն մասնավորապես Թբիլիսիի, Կուտաիսիի, Զուգդիդիի, Բորժոմի, Կախեթիի, Սվանեթիի, Մեգրելիի տեսարժան վայրերը:
Այսպիսով՝ մատուցվող ծառայությունների ընդլայնման և երկաթուղի նոր ուղևորների ներգրավման քաղաքականության շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ-ն մշակում է ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող տուրիստական գործակալությունների հետ համագործակցության նոր մոդել: Արդեն սկսվել է Երևանի և Թբիլիսիի զբոսաշրջային գործակալությունների հետ համապատասխան պայմանագրերի ստորագրման գործընթացը:

Արդեն իսկ կայացել է առաջին ուղևորությունը: Նոր ծառայության որակը և հարմարավետությունը ստուգեցին ՀԿԵ-ի ծառայությունների և բաժինների պետերը: Ուղևորությունն անցել է բավականին հաջող՝ ապացուցելով, որ հարմարվետության, անվտանգության չափանիշները, ինչպես նաև տուրի ծրագիրը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին:

Լրացուցիչ տեղեկություններին և տուրերի ծրագրերին կարող եք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական էջի՝ www.ukzhd.am , «Ուղևորափոխադրումներ» բաժնում:




Լրահոս