Հուլիսին տնտեսությունն աճել է 10.3%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հուլիսին, հունիսի նկատմամբ, աճել է 10.3%-ով, իսկ 2012 թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ այս ցուցանիշն աճել է 7.7%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ այս տարի հուլիսին, հունիսի նկատմամբ, անկում է արձանագրվել շինարարության ոլորտում՝ 3.9%, իսկ հունվար-հուլիսին, նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ, անկումը եղել է 5.2%: Ամսական կտրվածքով նվազել է նաև ծառայությունների ոլորտը՝ 4.3%, թեև հունվար-հուլիսին նախորդ տարվա հունվար-հուլիսի նկատմամբ գրանցվել է 11% աճ: Սպառողական գները հուլիսին հունիսի համեմատ նվազել են 1.5%-ով, իսկ 1 տարվա ընթացքում՝ աճել 2.2%-ով: Նույն պատկերն է գրանցվել արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի առումով՝ ամսական նվազումը 2% է, տարեկան աճը՝ 6.6%, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության առումով՝ համապատասխանաբար 0.8% նվազում և 7.6% աճ: 2012 թ. հուլիսին, հունիսի համեմատ, գրեթե կրկնակի է գյուղատնտեսության աճը` 91.8%, իսկ հունվար-հուլիսին, նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ, 10.2%: Միջին ամսական անվանական աշխատավարձը հուլիսին, հունիսի համեմատ, աճել է 1.8%-ով, իսկ 12 ամսում`4.6%:
Հուլիսին հունիսի նկատմամբ նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 5.7%-ով (տարեկան աճը`8.1%), ընդ որում, նախորդ ամիսների համեմատ 4.1%-ով պակասել են արտահանման ծավալները (տարեկան աճը՝ 13.1%), իսկ ներմուծումը նվազել է 6.3%-ով (տարեկան աճը՝ 6.4%):




Լրահոս