Օժիտի հետևից կռիվը սկսված է. Վարդան Այվազյանը` ՀԱԿ-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմությունը կարող է ճչալ, բողոքել, բայց դա հին կովկասյան ավանդույթ է: Այսօր իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի մասին:

Ելույթի ընթացքում տեղից արձագանքեց Հրանտ Բագրատյանը, Այվազյանն էլ խոստացավ անհրաժեշտության դեպքում նրա հիշողությունը թարմացնել:

«Ընդդիմությունը պետք է վեր դասենք չուզողների դասից: Այս ամենն ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհին», երբ ասում է՝ ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել, բայց, սիրելինե՛րս, ձեր գործն արե´ք, դա հին կովկասյան ավանդույթ է», – ընդգծեց Վ. Այվազյանը:

Վերջինս իր ելույթը սկսել էր երեկվա նիստում, սակայն նիստի համար հատկացված ժամանակի ավարտի պատճառով շարունակեց այսօր: Երկեվա իր ելույթում պատգամավորն ասել էր. «Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ օժիտի հետևից կռիվը սկսված է, պարզապես դեռ լրիվ այրի չի: Ձեր պայքարը՝ ամպագորգոռ, լացակումած, շատ հասկանալի է»:

Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելու համար, որ ընդդիմությունը լուրջ դեր է կատարում ճգնաժամի հարցում: «Ընտրությունները չավարտված` բզկտում եք, որ կեղծված են, այդ պատճառով էլ այս վիճակն է լինում, ու ասում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են այս նախադեպը»,-հայտարարեց նա:




Լրահոս