
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան` Ռահաթ Ալիևը մահացել է Վիեննայի Յոզեֆշտադտի բանտում:
Նախնական վարկածով՝ մահվան պատճառը կախվելու միջոցով ինքնասպանությունն է. հայտնել են ուղղիչ հաստատության ներկայացուցիչները:
2008թ. Ռահաթ Ալիևն իր հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման իշխանությունը զավթել ցանկանալու ու մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր խմբավորում ստեղծելու համար:
Վիեննայի դատարանը 2011-ի հունիս ամսին հրաժարվել է Ալիևին Ղազախստանին արտահանձնել:
Նախկինում Ավստրալիայում Ղազախստանի դեսպան Ալիևը պնդում էր, որ իր հանդեպ քրեական գործ է հարուցվել քաղաքական դրդապատճառներով: