Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարը ներկայացրել է օրերս Մինսկում տեղի է ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրանց համաձայն` Հայաստանում ստեղծվելու է ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների համատեղ մարդասիրական օգնությունների կովկասյան տարածաշրջանային կենտրոն։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան ևս նշել է, որ այդ կենտրոնը կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանի համար։ Ա. Երիցյանի առաջարկությամբ` ՀԱՊԿ անդամ երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնները պետք է ամենօրյա կապ պահպանեն և իրականացնեն տեղեկատվության փոխանակում։
ԱԻ նախարարը հանձնարարել է ՃԿԿ-ում հնարավորինս կրճատել ահազանգ-արձագանք ժամանակահատվածը` այն հասցնելով նվազագույնի։ Շուտով բոլոր հրշեջ մասերում և հրշեջ մեքենաների վրա կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կօգնեն գրեթե ամբողջությամբ վերահսկել արտակարգ պատահարներին արձագանքման գործընթացը։ Միայն անցած շաբաթվա ընթացքում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 430 հազարից ավելի զանգ։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ,1-02ե ծառայությունում ստացվել է մոտ 170 հազար, իսկ շտապօգնության ծառայությունում` շուրջ 200 հազար ահազանգ։
– Սա վկայում է կարճ ժամանակում բնակչության կողմից ,911ե ծառայության կողմից ձեռք բերված մեծ վստահության մասին։ Սա մեր նվաճումն է,- ասաց նախարար Ա. Երիցյանը,-“911” հեռախոսահամարով ստացված որևէ զանգ չպետք է մնա անպատասխան։ Մարդիկ պետք է իմանան, որ կա այդպիսի մի ծառայություն, որը ցանկացած պահի պատրաստ է օգնության ձեռք մեկնել դժվար իրավիճակում հայտնված մարդուն։
Խորհրդակցության ընթացքում նախարարին զեկուցվել են նաև ՀԱՊԿ “Համագործակցություն 2012” վարժանքի նախապատրաստական աշխատանքների, բնակչության ազդարարման համակարգը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ընդունելության ընթացքի և տարածաշրջանում դիտարկվող սեյսմիկ ակտիվության վերաբերյալ ԱԻՆ գիտխորհրդի շրջանակներում առաջիկայում կազմակերպվող քննարկման մասին։