ՌԴ գլխավոր դատախազի պատասխանը Պերմյակովին հանձնելու մասին Գ. Կոստանյանի նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է.

ՀՀ գլխավոր դատախազը, 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակում ենք դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը.

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակման վերաբերյալ հայտարարություններին, ապա տեղեկացնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, մասի 3-րդ կետի համաձայն այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունը այս պահին չի կարող հրապարակվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցի շուրջ անհիմն, ոչ մասնագիտական կարծիքներ հայտնելուց: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակում` իրականացնելով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված գործառույթները:

դատ

ՀՀ գլխավոր դատախազություն




Լրահոս