Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 1-ը կմասնակցի Strandja-ի ամենամյա միջազգային մրցաշարին:
Ինչպես տեղեկացրին բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից, այդ ստուգատեսում մեր թիմը հանդես կգա հիմնականում 1-ին համարներով: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը Բուլղարիա է տարել 10 բռնցքամարտիկ:Դրանք են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային կարգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) , Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ Հակոբ Մելքոնյանը (+91 կգ):
10 հայաստանցի բռնցքամարտիկ կմասնակցի միջազգային մրցաշարի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ