Հարսնաքարի գործով կողմերը ներկայացրել են միջնորդություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծքռկտուքի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն քննիչի կողմից, այս մասին օգոստոսի 20-ին “Փաստինֆո” լրատվական գործակալությանը հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, “Հարսնաքար”-ում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացել էր:  Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:




Լրահոս