Ցանկացած հարցում ԱՄՆ-ի միջամտությունը աղետի է հանգեցնում. Forbes

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նախաձեռնությունները վերջին 9 տարվա ընթացքում անփոփոխ կերպով հանգեցրել են աղետի. Forbes-ում գրում է Կատոնա ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Դուգ Բենդոուն:

«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը վերահսկվում է անխելքների կողմից: Ուրիշ ի՞նչ եզրակացություն կարելի է անել, երբ երկու կուսակցություններն էլ պահանջում են, որ ԱՄՆ-ն ցանկացած պահի միջամտի ցանկացած պետության ներքին գործերին` անկախ հետևանքնեռրից: Ընդ որում, անկախ այն բանից, թե ինչքան աղետալի կլինեն ներխուժման արդյունքները, պատերազմի լոբբիստները, միևնույն է, կպնդեն, որ այդ մտադրությունը միանգամայն հիմնավորված է»,- կարծում է Forbes-ի սյունակագիրը:

Ընդ որում, վերլուծաբանն ընդգծում է, որ սույն արտաքին քաղաքականությունը տարաձայնություններ չի հարուցում հանրապետականների ու դեմոկրատների միջև:




Լրահոս