
Գերմանական Spox.com պարբերականն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին ընթացիկ մրցաշրջանում:
«Մխիթարյանը վերջին 5 հանդիպումներում եղել է «Բորուսիա»-ի պահեստայինների նստարանին: Նա իր տեղը հիմնական կազմում կորցրեց դեկտեմբերին ստացած վնասվածքից հետո:
Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում չափազանց շատ է վատ անցումներ կատարել՝ վազելով մրցակցի վրա, սխալ որոշումներ կայացրել կամ անհաջող հարվածել դարպասին: Մխիթարյանի` նույնիսկ թույլ ելույթներում նկատվում է նրա ներուժը՝ ինտելեկտուալ խաղը, արագ կողմնորոշվելու ունակությունը: Նրան չի բավականացնում միայն կայունությունն ու սառնասրտությունը:
Այժմ նա պետք է ապացուցի, որ առաջին հերթին կարող է դուրս գալ այս խորը փոսից: Մխիթարյանն իսկապես այնքան զգացմունքային է, որ հասարակության աջակցության կարիքն ունի: Սակայն առաջին հերթին պայքարն ընթանում է հենց իր սրտում», – գրել է կայքը: