
Դիեգո Սիմեոնեն չի պատրաստվում լքել Մադրիդի «Ատլետիկո»-ն: Արգենտինացի մասնագետը պատրաստ է իսպանական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրել:
Հնարավոր պայմանագրի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Սիմեոնեի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն: