Կառավարությունն աջակցում է Էդուարդո Էռնեկյանի հիմնադրած ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել “Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին” կառավարության 2009 թ.-ի ապրիլի 2-ի որոշման մեջ ընթացիկ տարվա հուլիսի 26-ի կատարված լրացումները:
Ինչպես տեղեկացնում է “Փաստինֆո” լրատվական գործակալությունը, հիշյալ որոշման հավելվածում բրեդիի գինենյութերի արտադրության համար թույլատրելի խաղողի սորտերի սահմանված ցանկում ներառվել են նաև Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ խաղողի սորտերը, իսկ խաղողի օղու գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սորտերի ցանկում` Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ սորտերը:
Տեղեկացվում է, որ այս լրացումները պայմանավորված են արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի կողմից Հայաստանում հիմնադրած “Տիեռաս դե Արմենիա” ՓԲԸ-ի գործունեությանը` մասնավորապես աճեցվող խաղողի բերքի իրացման գործում, աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:




Լրահոս