
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն օգոստոսի 20-ին պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի կողմից հրապարակված աշխարհի լավագույն թենիսիստների վարկանիշային նոր ցուցակում զբաղեցրել է 45-րդ տեղը: Նալբանդյանը նախորդ ամսվա ցուցակի համեմատ նահանջել Է հինգ հորիզոնականով: Ցուցակը 12 165 միավորով գլխավորում Է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը, 2-րդ տեղում Է սերբ Նովակ Ջոկովիչը՝ 11 270 միավորով, իսկ 3-րդ տեղը զբաղեցնում Է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով վաստակել Է 8 715 միավոր: