
Օգոստոսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը պարամեդիկներով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է 1967 թ. ծնված Ելիզավետա Գասպարյանի ինքնասպանության փորձը: