
Այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ նախագծի հեղինակ Լևոն Զուրաբյանը քննադատության ենթարկեց հանրապետական մի քանի գործչի` անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ձայն խնդրեց և հայտարարեց, որ ուրբաթ օրը, երբ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննադատեց իր ներկայացրած նախագիծը, բոլոր հանրապետական գործիչները ծափահարում էին:
«Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագիր գրողներն անցյալի գաղջ հիշողություն են», – անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին` նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում.