Հայ տղամարդուն հարիր բան չէ. Էդ. Շարմազանովը` Լ. Զուրաբյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ, չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ ու խոսել»: Այսօր խորհրդարանում արձագանքելով Լևոն Զուրաբյանին` ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հարգելի´ պարոն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ…պահի տակ ֆռացիք, ու ասում եք՝ Նիկոլի թվին էլ սա է եղել: Եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք հիշեցնեմ՝ մեր սիրելի, միգուցե նաև` ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից` հիշողությամբ: Բոլորս հիշում ենք ձեր շեֆի 1992 թվականի մարտի 5-ի «Կոմսոլոսկայա պրավդայի» հոդվածը: Բացե´ք, նայե´ք»:

Ավելին` տեսանյութում.




Լրահոս