
Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարարության շենքում մեկնարկել է «նորմանդյան քառյակ»-ի (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա ու Ուկրաինա) ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
Խորհրդակցությունների մեկնարկից առաջ Սերգեյ Լավրովը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսն ու Պավել Կլիմկինը միմյանց ձեռք են սեղմել:
Նախարարները հանդիպում են Ուկրաինայի հարցով«նորմանդյան քառյակի» երկրների առաջնորդների` փետրվարի 12-ին Մինսկում կայացած գագաթնաժողովից հետո առաջին անգամ:
Կողմերը նպատակադրված են քննարկել Մինսկի պայմանագրերի իրականացման գործընթացը, այդ թվում` շփման գծից ծանր սպառազինության հետքաշումը: