Օղակաձեվ զբոսայգու հին նստարանները կփոխարինվեն նորերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Օղակաձև զբոսայգու տարածքում և ծանոթացել կատարված ու ընթացող բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին: armlur .am-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց առաջարկությունները, քաղաքապետը տեղում հանձնարարել է զբոսայգու հին նստարանները փոխարինել նորերով, ինչպես նաև տեղադրել աղբամաններ ու մշատապես հետևել այգու բարեկարգմանը և խնամքին:
Տարոն Մարգարյանը նաև հանձնարարել է մշտապես խստորեն հետևել տնտեսավարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման և կանաչապատման գծով նրանց ստանձնած պայմանագրային պարտավորությունների ապահովմանը:




Լրահոս