
Օգոստոսի 19-ին, ժամը 14.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի “Վերնիսաժ” տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ վրաերթը կատարել է 57-ամյա Լյովա Թ.-ն՝ “ԳԱԶ-26” մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն: