
Ադրբեջանի Գեյչայի շրջանում ձերբակալել են իրավապաշտպան ու նախկին քաղբանտարկյալ Թալեխ Հասմամեդովին. գրում է «Ազադլըգ» («Ազատություն») թերթը՝ հղում կատարելով ձերբակալված Գյուլբուտ Հասմամդովի մորը:
Նրա խոսքերով՝ Թալեխը գնացել է շուկայի մոտ տեղակայված կահույքի խանութ: Այդ պահին նրան է մոտեցել անծանոթ մեկն ու թքել նրա երեսին:
«Տղաս սկսել է այդ տղամարդու հետ հարաբերությունները պարզել, սակայն վերջինս ընկել է ու ձևացրել, որ կորցրել է գիտակցությունը: Անհապաղ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, ովքեր ձերբակալել են որդուս»,- պատմել է իրավապաշտպանի մայրը: