“Ջազ առանց մեղեդի” նկարների մրցույթի հաղթողը Գարեն Զաքարյանն է ԱՄՆ-ից: Ինչպես armlur .am-ին տեղակացրին մրցույթի կազմակերպիչ armenianjazz նախագծից` մրցանակակիրը կստանա “ArmenianJazz” սկավառակների հավաքածու:
Ձայների քանակով Զաքարյանը ճանաչվել է առաջատար. ժյուրիի 5 ձայնից 3-ը տրվել է հենց նրան, թեեւ “ժողովրդի ձայնը” ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով տրվել էր մրցույցի մասնակից Արթուր Օրդոյանին:
“Ջազն առանց մեղեդի” մրցույթի մասին armenianjazz նախագիծը հայտարարել էր հուլիսի սկզբին, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել էին ջազին վերաբերող ամենատարբեր լուսանկարներ: