ՌԴ կառավարությունը պատրաստ է դեֆոլտի. Lenta

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրերն այն մասին, որ ՌԴ կառավարությունը որոշել է չվճարել այն աշխատող թոշակառուների կենսաթոշակները, որոնց տարեկան եկամուտները գերազանցում են 1 միլիոն ռուբլին, անսպասելի է թվում միայն առաջին հայացքից: Առաջին անգամ նման հնարավորության մասին Ռուսաստանի աշխատանքի նախարարունթյունը հայտարարել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերի կեսերին: Սակայն այդ ժամանակ քչերը հավատացին, որ իշխանությունները կդիմեն կենսաթոշակային համակարգի դեֆոլտի. գրում է Lenta.ru-ն:

Այն մասին, որ աշխատող թոշակառուների կենսաթոշակների վճարումները 2016-2017 թթ. կարող են դադարեցվել կամ սահմանափակվել, երկրի աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինը հայտնել էր լրագրողներին երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ թոշակային բարեփոխումներին վերաբերող քննարկումից անջմիջապես հետո:

«Կառավարությունը փաստացիորեն իր պարտավորությունների դեֆոլտ է հայտարարում դեռևս 220 հազար մարդ կազմող մի խումբ քաղաքացիների առջև»,- նշում է հրատարակչությունը՝ ընդգծելով, որ դեֆոլտը վճարման պայմանները փոխելու ցանկացած չհամաձայնեցված փորձն է, երբ պարտականությունները կատարելու ժամկետն արդեն եկել է:




Լրահոս