
Գիտնականները Ֆիլիպիններում ասեղոտք բուերիի երկու նոր տեսակ են հայտնաբերել: Ընդ որում, գիտնականներն այդ բուերին փնտրել են մոտ տասը տարի: Ի վերջո նրանք հայտնաբերվել են Կաիգին եւ Սեբու գավառներում:
Գիտնականներին հատկապես զարմացրել է այն, որ հայտնաբերված տեսակներից մեկն ունի մոխրակապտավուն աչքեր: բանն այն է, որ բուի որեւէ տեսակ աչքերի նման գույն չունի: Բացի այդ, բուերի ձայնը եւս զգալիորեն տարբերվում է մյուս բոլոր տեսակներից: Այս ամենը մասնագետներին հիմք է տվել հայտարարելու, որ իրենք հայտնաբերել են երկու բոլորովին նոր տեսակ: Ասեղաոտք բուերն ունեն մոտ քսան տեսակ եւ տարածված են հիմնականում Հարավ-Արեւելյան Ասիայի ջունգլիներում: