
Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը վաղուց է հետևում Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսի խաղին և ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերը:
«Գիտեմ, որ Վան Գալը վաղուց է հետևում Հյումելսի խաղին: Մարզչին դուր է գալիս այդ ֆուտբոլիստի խաղաոճը: Զարմացա, որ նրանց չհաջողվեց ձեռք բերել Հյումելսի իրավունքները նախորդ ամառային կամ ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ: Հավանաբար, բանակցությունները հաջող ընթացք չեն ունեցել», – նշել է նա: